Կառուցվածք
Ծնվել է 1981 թվականի մայիսի 31-ին Երևան քաղաքում։
2002 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան: 2004 թվականին նույն ֆակուլտետում ստացել է միջազգային տնտեսագիտության մագիստրոսի աստիճան: Զուգահեռաբար, 2004 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտական ֆակուլտետը և ստացել մագիստրոսի աստիճան` «Համեմատական իրավական ուսմունքներ» մասնագիտությամբ։
Աշխատանքային գործունեությունն սկսել է 1998 թվականից: 1997 թվականից սկսած՝ կատարել է գրավոր և բանավոր թարգմանություններ բազմաթիվ կազմակերպությունների համար՝ տնտեսագիտության, իրավաբանության, սոցիալական հարցերի և այլ թեմաների շրջանակներում: Աշխատել է առևտրային բանկերում որպես վարկային մասնագետ, Համաշխարհային բանկում և Արժույթի միջազգային հիմնադրամում՝ որպես տնտեսագետ, Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնում (AEPLAC)՝ որպես կարողությունների զարգացման փորձագետ: Զուգահեռաբար, 2005 թվականից դասավանդել է տնտեսագիտության մի շարք առարկաներ Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանում:
2008 թվականի հունիսից աշխատում է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, սկզբում` որպես ավագ իրավաբան, այնուհետև՝ որպես Թարգմանչական բաժնի պետ, իսկ 2015 թվականից՝ որպես Թարգմանչական վարչության պետ։
2018 թվականի սեպտեմբերի 10-ին նշանակվել է Թարգմանությունների կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 2019 թվականին նշանակվել է Թարգմանությունների կենտրոնի տնօրեն:
Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին։ Ունի ֆրանսերենի և իսպաներենի բազային գիտելիքներ:
Ծնվել է 1968 թվականի օգոստոսի 6-ին Երևան քաղաքում։
1992 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետի «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ» բաժինը:
Աշխատանքային գործունեությունն սկսել է 1992 թվականից՝ աշխատելով Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում որպես համակարգչային մասնագետ և տվյալների բազայի կառավարիչ, այնուհետև «Գալատեա-Սերվիս» ՍՊԸ-ում՝ որպես համակարգչային մասնագետ և գլխավոր հաշվապահ, «ԼասսաՄեդ» ՓԲԸ-ում՝ որպես համակարգչային մասնագետ և կայքի կառավարիչ, Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնում (AEPLAC)՝ որպես համակարգչային մասնագետ։
2008 թվականի ապրիլից աշխատում է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, սկզբում` որպես համակարգչային մասնագետ և կայքի կառավարիչ, այնուհետև՝ որպես Իրավական նույնականացման և եզրաբանական բաժնի պետ, Որակի ապահովման վարչության պետ, իսկ 2018 թվականի սեպտեմբերի 10-ից՝ որպես տնօրենի տեղակալ:
Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:
Ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 25-ին Երևան քաղաքում:
1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով մաթեմատիկոսի որակավորում: 2000 թվականի փետրվար-մայիս ամիսներին մասնակցել է ՀՀ Առևտաարդյունաբերական պալատի կողմից կազմակերպված «Հաշվապահական հաշվառման նոր հաշվային պլան և ստանդարտներ» թեմայով դասընթացին և ստացել է հաշվապահի որակավորում:
Աշխատանքային գործունեությունն սկսել է 1997 թվականից ՀՀ Առևտաարդյունաբերական պալատում՝ որպես գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատար, 2000 թվականին տեղափոխվել է գլխավոր հաշվապահի պաշտոնի: 2001 թվականից մինչև 2003 թվականը համատեղության կարգով աշխատել է «ԲԱՆԱՆՑ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, այնուհետև` 2003 թվականից մինչև 2013 թվականը, «ԲԱՆԱՆՑ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ» ՀԿ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ:
2014 թվականի օգոստոսից աշխատում է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում` որպես գլխավոր հաշվապահ:
Թարգմանությունների կենտրոնի վարչական անձնակազմն իրականացնում է Թարգմանությունների կենտրոնի ընթացիկ գործունեության իրականացման համար անհրաժեշտ վարչական գործառույթները, մասնավորապես՝ կադրերին առնչվող բոլոր հարցերի կազմակերպում, գնումների կազմակերպում, նյութատեխնիկական ապահովում, թարգմանությունների արխիվացում, գրադարանի պահպանում և վարում, տեխնիկական սպասարկում և այլն:
Ծնվել է 1974 թվականին մայիսի 24-ին Երևան քաղաքում։
1996 թվականին ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերենի բաժինը:
Աշխատանքային գործունեությունն սկսել է 1998 թվականից։ Աշխատել է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվական և վերլուծական բաժնում որպես կրտսեր մասնագետ (թարգմանիչ), ԱՄՆ ՄԶԳ Դատաիրավական և տնտեսական համակարգի բարեփոխումների ծրագրում՝ որպես թարգմանիչ։ Աշխատել է որպես արտահաստիքային թարգմանիչ՝ համագործակցելով մի շարք միջազգային և տեղական կազմակերպությունների հետ։
2009 թվականի հունվարից աշխատում է «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ–ում, սկզբում` որպես ավագ թարգմանիչ, այնուհետև` որպես գլխավոր թարգմանիչ, իսկ 2015 թվականից՝ որպես Իրավական ակտերի թարգմանության բաժնի պետ։
Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին։ Ունի ֆրանսերենի բազային գիտելիքներ:
Թարգմանչական վարչության իրավական ակտերի թարգմանության բաժնում թարգմանություններն իրականացվում են երեք լեզուներով: Բաժինը հիմնականում իրականացնում է ՀՀ իրավական ակտերի, իրավական ակտերի նախագծերի, ԵԱՏՄ մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում համագործակցությանն առնչվող փաստաթղթերի և դատական ակտերի թարգմանություններ: Հանձնարարվելու դեպքում բաժնում թարգմանվում են նաև տեխնիկական ստանդարտներ, կանոնակարգեր և օրենսդրությամբ կարգավորվող ոլորտներին առնչվող այլ փաստաթղթեր, որոնք կարող են վերաբերել տարատեսակ, օրինակ` հարկային, ֆինանսատնտեսական, դեղագործության, սննդի անվտանգության, էներգետիկայի, դատաբժշկական և բազմաթիվ այլ ոլորտների:
Ծնվել է 1981 թվականին հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքում։
2004 թվականին ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը:
Աշխատանքային գործունեությունն սկսել է 2004 թվականից։ Աշխատել է Հանրային բարեփոխումների ծրագրում (DFID-ի ֆինանսավորմամբ գործող) որպես օգնական և թարգմանիչ, Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնում՝ որպես թարգմանիչ:
2008 թվականից աշխատում է «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, սկզբում` որպես ավագ թարգմանիչ, այնուհետև՝ որպես գլխավոր թարգմանիչ, իսկ 2015 թվականից՝ որպես Միջազգային համագործակցությանն առնչվող փաստաթղթերի թարգմանության բաժնի պետ:
Ստացել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման վկայական:
Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին։
Միջազգային համագործակցությանն առնչվող փաստաթղթերի թարգմանության բաժինը Թարգմանչական վարչության ներքո գործող բաժիններից մեկն է, որն իրականացնում է ՀՀ իրավական ակտերի կամ պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված իրավական ակտերի թարգմանությունն անգլերենով, ՀՀ ազգային զեկույցների, առանցքային կարևորություն ունեցող այլ փաստաթղթերի թարգմանությունն անգլերենով, ԵՄ իրավական ակտերի թարգմանությունը հայերենով, Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ընդունված որոշումների և վճիռների թարգմանությունը հայերենով, դատական ակտերի և հարակից փաստաթղթերի թարգմանությունն անգլերենով, միջազգային պայմանագրերի թարգմանությունն անգլերենով և հայերենով, դատաբժշկական նյութերի թարգմանությունն անգլերենով և հայերենով:
Այս կարևոր ու պատասխանատու աշխատանքն իրականացվում է արհեստավարժ, փորձառու և կուռ թիմի շնորհիվ:
Ծնվել է 1979 թվականի հունվարի 24-ին Երևան քաղաքում։
1995 թվականին մասնակցել է ամերիկյան կառավարության` աշակերտների փոխանակման FLEX ծրագրին՝ մեկ տարի ուսանելով ԱՄՆ-ում։ 2002 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի անգլիական բաժինը՝ ստանալով անգլերեն լեզվի և գրականության մագիստրոսի աստիճան։ 2002-2003 թվականներին սովորել է Երևանի Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում, հաճախել է քաղաքագիտության և լրագրության մեկամյա դասընթացին։
Աշխատանքային գործունեությունն սկսել է 2000 թվականից։ Աշխատել է «Ազգ» օրաթերթում որպես թարգմանիչ, այնուհետև՝ որպես անգլալեզու էլեկտրոնային տարբերակի խմբագիր: Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնում (AEPLAC) աշխատել է որպես թարգմանիչ, թղթակցել է «Ազգ» և անգլալեզու «The Yerevan Times» թերթերին՝ հիմնականում գրելով քաղաքական և սոցիալական թեմաներով հոդվածներ, 2005-2008 թվականներին եղել է «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ-ի հասարակական կապերի պատասխանատուն, ղեկավարել է շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված մի շարք ծրագրեր։
2008 թվականից աշխատում է «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ–ում, սկզբում` որպես ավագ թարգմանիչ, այնուհետև՝ գլխավոր թարգմանիչ-համակարգող, Միջազգային համագործակցությանն առնչվող փաստաթղթերի թարգմանության բաժնի պետ, Իրավական նույնականացման և վերանայման բաժնի պետ, իսկ 2018 թվականից՝ որպես Անգլերեն վերանայման և նույնականացման բաժնի պետ։
Տիրապետում է հայերենին, անգլերենին, ռուսերենին:
Իրավական նույնականացման և վերանայման բաժնի գործառույթներն են թարգմանված իրավական ակտերի, ՄԻԵԴ վճիռների, այլ իրավական փաստաթղթերի իրավական և լեզվական վերանայումն ու նույնականացումը:
Բաժնի իրավաբանները իրականացնում են տեքստերի իրավական վերանայումը և լեզվաբանական գնահատումը՝ օրենսդրական տեխնիկայի կանոնների հետ համապատասխանության մասով, աջակցում են թարգմանիչներին իրավական համապատասխանեցման ենթակա միջազգային, ԵՄ վերազգային իրավական հասկացությունների տեղայնացման հարցում, մասնակցում եզրաբանական նյութերի, շտեմարանների, ձեռնարկների մշակման աշխատանքներին, վերապատրաստման դասընթացներ անցկացնում նորեկ թարգմանիչների և իրավաբանների համար:
Բաժնի փորձառու լեզվաբան-վերանայողներն իրենց հերթին վերանայում են սկսնակ թարգմանիչների աշխատանքները՝ հղկելով տեքստերը լեզվաբանական, շարահյուսական և թիրախ լսարանի լեզվաընկալման տեսանկյունից, ապահովում եզրերի, սահմանումների հետևողական կիրառումը փաստաթղթերում, համապատասխան ոլորտի մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում ապահովում ընդունված եզրերի և գործարար պրակտիկայից բխող պատշաճ արտահայտությունների տեղին գործածումը մասնագիտական տեքստերում:
Բաժնի սրբագրիչները ապահովում են տեքստերի ոճաբանական, քերականական, ուղղագրական և կետադրական խմբագրումը և սրբագրումը, կազմում բառագործածական և լեզվական այլ խնդիրների առնչվող ձեռնարկներ:
Ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 5-ին Երևան քաղաքում։
2001 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպանական բաժինը։
Աշխատանքային գործունեությունն սկսել է ուսման հետ միաժամանակ՝ 1998 թվականից՝ աշխատելով «Շուշան» ՓԲԸ-ում, «Մաքս Գրուպ» ընկերությունում, «Էներգոկոմպլեքս» ՍՊԸ-ում։
2008 թվականի ապրիլից աշխատում է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, սկզբում` որպես Ֆինանսատնտեսական բաժանմունքի պետ-գլխավոր հաշվապահ, այնուհետև՝ որպես Վարչական բաժանմունքի պետ, իսկ 2018 թվականից՝ որպես Ռուսերեն և այլ լեզուներով վերանայման և նույնականացման բաժնի պետ:
Տիրապետում է հայերենին, ռուսերենին և իսպաներենին:
Ռուսերեն և այլ լեզուներով վերանայման և թարգմանությունների համակարգման բաժնի գործառույթներն են թարգմանված իրավական ակտերի, իրավական և լեզվական վերանայումն ու նույնականացումը:
Բաժնի իրավաբանները իրականացնում են տեքստերի իրավական վերանայումը և լեզվաբանական գնահատումը՝ օրենսդրական տեխնիկայի կանոնների հետ համապատասխանության մասով, աջակցում են թարգմանիչներին իրավական համապատասխանեցման ենթակա միջազգային, ԵԱՏՄ վերազգային իրավական հասկացությունների տեղայնացման հարցում, մասնակցում եզրաբանական նյութերի, շտեմարանների, ձեռնարկների մշակման աշխատանքներին, վերապատրաստման դասընթացներ անցկացնում նորեկ թարգմանիչների և իրավաբանների համար:
Բաժնի փորձառու լեզվաբան-վերանայողներն իրենց հերթին վերանայում են սկսնակ թարգմանիչների աշխատանքները՝ հղկելով տեքստերը լեզվաբանական, շարահյուսական և թիրախ լսարանի լեզվաընկալման տեսանկյունից, ապահովում եզրերի, սահմանումների հետևողական կիրառումը փաստաթղթերում, համապատասխան ոլորտի մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում ապահովում ընդունված եզրերի և գործարար պրակտիկայից բխող պատշաճ արտահայտությունների տեղին գործածումը մասնագիտական տեքստերում:
Բաժնի սրբագրիչները ապահովում են տեքստերի ոճաբանական, քերականական, ուղղագրական և կետադրական խմբագրումը և սրբագրումը, կազմում բառագործածական և լեզվական այլ խնդիրների առնչվող ձեռնարկներ:
Ծնվել է 1975 թվականի ապրիլի 10-ին Երևան քաղաքում։
2000 թվականին ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտը։
Աշխատանքային գործունեությունն սկսել է 1997 թվականից՝ աշխատելով Երևան քաղաքի Արաբկիր համայնքի թաղապետարանի սոցիալական ապահովագրության վարչությունում որպես մասնագետ, Հայ–Ամերիկյան հետազոտական ընկերությունում որպես թարգմանիչ։ 2001-2014 թվականներին աշխատել է «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ–ում՝ Վարչական գլխավոր տնօրինությունում որպես թարգմանիչ, Որակի և վիճակագրության վարչությունում որպես մասնագետ, վարչության պետի օգնական, Որակի վարչության ԻՍՕ սերտիֆիկացման խմբում որպես ավագ մասնագետ, Տեղեկատվական տեխնոլոգիաների գլխավոր տնօրինության բիզնես համագործակցության բաժնում որպես SLA մենեջեր, Տեխնիկական գլխավոր տնօրինության որակի համընդհանուր կառավարման բաժնում որպես մենեջեր, որակի համընդհանուր կառավարման բաժնի պետ, որակի և նախագծերի կառավարման բաժնի պետ։
2015 թվականի հունվարից աշխատում է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, սկզբում` որպես ավագ թարգմանիչ, իսկ 2015 թվականի օգոստոսից` որպես Ստանդարտացման և տեխնիկական ապահովման բաժնի պետ:
1997-1999 թվականներին ծառայել է ՀՀ ներքին զորքերում։ Ունի միջազգայնորեն ճանաչված կազմակերպությունների կողմից տրված՝ ՈԿՀ ներդրման, ՈԿՀ ներքին աուդիտորի, ITIL, տեղեկատվական անվտանգության և այլ որակավորումներ։
Տիրապետում է հայերենին, անգլերենին և ռուսերենին: Ունի ֆրանսերենի բազային գիտելիքներ։
Ստանդարտացման և տեխնիկական ապահովման բաժնի գործառույթներն են՝ փաստաթղթերի (էլեկտրոնային, թղթային) նախնական և վերջնական ֆորմատավորում, եզրութաբանական շտեմարանների կանոնավոր թարմացում և վարում, նոր շտեմարանների կազմում, անձնակազմի կատարողական առանցքային ցուցանիշների կազմում, դրանց մասով վիճակագրական հաշվետվությունների կազմում և վարում, անձնակազմին՝ ներքին համակարգչային ցանցի և ծրագրային ապահովման հարցերով աջակցություն և սպասարկում, տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումների պահեստի կառավարում, պահեստի գույքացուցակի վարում և կանոնավոր թարմացում, կենտրոնի աշխատանքային ընթացակարգերի կազմում/փաստաթղթավորում և կանոնավոր թարմացում, թարգմանությունների որակի տեխնիկական ապահովում՝ որակի կառավարման էլեկտրոնային գործիքակազմի օգտագործմամբ։