ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԵՆՏՐՈՆ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


Թարգմանությունների կենտրոնի առաքելությունը

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի N163-Ն որոշմամբ: Թարգմանությունների կենտրոնի հիմնական առաքելությունն է՝ ապահովել ՀՀ, ԵԱՏՄ/ՄՄ, ԵՄ իրավական ակտերի, ՀՀ ազգային զեկույցների, ՀՀ պետական մարմինների կողմից միջազգային կառույցներ ներկայացվող և այդ կառույցների կողմից ՀՀ մարմիններ ներկայացվող փաստաթղթերի, այլ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության երկկողմ հարաբերությունների շրջանակներում դատական ակտերի և հարակից փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և հանձնարարվող այլ առանցքային փաստաթղթերի թարգմանությունների կատարումն ու ժամանակին ներկայացումը շահառու մարմիններին` երկրի ընդհանուր տնտեսական և սոցիալական խնդիրների ու նպատակների իրականացմանն աջակցելու և միջազգային պարտավորությունները պատշաճ կատարելու համար: Թարգմանությունների կենտրոնն իրականացնում է թարգմանություններ հայերենով, անգլերենով և ռուսերենով: