| |
Խորհրդում որոշումը որակյալ մեծամասնությամբ ընդունվելու դեպքում ձայների բաշխումը հանդիսանում է անդամ պետությունների միջև կայացված փոխզիջման արդյունք. անդամ-պետությունները հավասար են իրավաբանորեն, սակայն տարբերվում են զանազան առումներով: Անդամ պետությանը վերապահված ձայների քանակի որոշման գործոններից մեկը այդ պետության բնակչության քանակն է. այստեղ կարևորվում է այն կարգավորումը, որը հանգեցնում է փոքրածավալ բնակչությամբ երկրների ներկայացուցչությանը: |