| |
Բառարան |
|
|
|
| |
A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z |
| |
|
|
| |
Recasting of legislation/Օրենսդրության վերափոխում |
|
|
|
| |
Օրենսդրության վերափոխումը նշանակում է հիմնական գործիքի փոփոխության դեպքում նոր իրավական գործիքի ընդունում, որն ինկորպորացնում նշված փոփոխությունը հիմնական գործիքում` վերացնելով կամ փոխարինելով վերջինս: Ի տարբերություն ֆորմալ կոնսոլիդացման այն նախատեսում է էական փոփոխություններ: Այն նաև ներկայացնում է օրենսդրական ոլորտի համակողմանի պատկերը: |
| |
|
|
| |
Reinforced qualified majority/Բարձրացված որակյալ մեծամասնություն |
|
|
|
| |
Ամստերդամի համաձայնագրի ընդունմանը հանգեցրած 1996թ. Միջկառավարական կոնֆերանսում որակյալ մեծամասնության գաղափարը բարձրացվեց բազմաթիվ ազգային պատվիրակությունների և Եվրոպական Հանձնաժողովի կողմից: Այդ առաջարկը ելնում է այն համոզմունքից, որ եթե ընդլայնված Միությունում պահպանվի միաձայնության սկզբունքը, ապա շատ հաճախ այն հանգեցնելու է անելանելի իրավիճակների: Այդ իսկ պատճառով միաձայնությունը որոշակի դեպքերում կարող է փոխարինվել բարձրացված որակյալ մեծամասնությամբ, որը գերազանցում է մեծամասնությամբ քվեարկության համար պահանջվող ձայների սովորական տոկոսը: |
| |
|
|
| |
Right of initiative /Նախաձեռնության իրավունք |
|
|
|
| |
Համաձայնագրերի երաշխավորի և ընդհանուր շահերի պաշտպանի իր դերը կատարելու նպատակով Հանձնաժողովին վերապահվեց նախաձեռնության իրավունք, որը վերջինիս լիազորում է, ինչպես նաև պահանջում է առաջարկներ ներկայացնել Համաձայնագրով նախատեսված խնդիրների վերաբերյալ այն դեպքերում, երբ դա ուղղակիորեն նախատեսված է Համաձայնագրով, կամ երբ Հանձնաժողովին այն անհրաժեշտ է համարում: |
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|