| |
Որակյալ մեծամասնությունը «Եվրոպական համայնքի հիմնադրման մասին» համաձայնագրի 205.2 հոդվածի հիման վրա որոշում ընդունելու համար անհրաժեշտ ձայների քանակն է։ 2007 թ. հունվարի մեկից ի վեր որակյալ մեծամասնությունը կազմում է 255 ձայն 345-ից։ Յուրաքանչյուր պետություն ունի ըստ բնակչության թվի իրեն բաշխված, այսպես կոչված «կշռված» ձայներ։ «Կշռման» գործող համակարգի համաձայն ամենամեծ բնակչությամբ երկրներն ունեն 27-29 ձայն, միջին մեծության երկրները՝ 7-14, իսկ փոքր երկրները՝ 3 կամ 4 ձայն։ |