| |
Համայնքի ինստիտուցիոնալ հավասարակշռության սկզբունքը նշանակում է, որ յուրաքանչյուր կառույց պետք է գործի համաձայնագրերով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Նշված սկզբունքը որպես այդպիսին սահմանված չէ համաձայնագրերով, սակայն այն բխում է Եվրոպական միության Արդարադատության դատարանի վճռից` արգելելով մեկ կառույցի կողմից մեկ այլ կառույցին վերապահված լիազորությունների օգտագործումը: Այս սկզբունքի պահպանման երաշխավորումը հանդիսանում է Դատարանի պարտավորությունը: Ժողովրդավարական լեգիտիմությունը ենթադրում է, որ բնակչության մեծամասնությունն ընդունում է իշխանության իրավազորությունը: |