| |
Բառարան |
|
|
|
| |
A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z |
| |
|
|
| |
Financial perspective - Ֆինանսական հեռանկար |
|
|
|
| |
«Հեռանկար» բառն իրականում նշանակում է «ծրագիր»: Եվրոպական միությունը պետք է նախօրոք պլանավորի իր աշխատանքները և ունենա անհրաժեշտ ֆինանսական միջոցներ դրանք իրագործելու համար: Ֆինանսական հեռանկարի (նաև ֆինանսական շրջանակ)նպատակն է վերահսկել ԵՄ ծախսերը: |
| |
|
|
| |
Fortress Europe - Եվրոպա ամրոց |
|
|
|
| |
Այս արտահայտությունը հաճախ կիրառվում է ցույց տալու համար Եվրոպան արտաքին` հատկապես մշակութային ազդեցություններից զերծ պահելու վերաբերմունքը: |
| |
|
|
| |
Founding fathers - Հիմնադիր հայրեր |
|
|
|
| |
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ժան Մոնեն և Ռոµերտ Շումանը փափագում էին Եվրոպայի ժողովուրդներին միավորել տևական խաղաղության և ընկերության գաղափարի շուրջ: |
| |
|
|
| |
Four freedoms - Չորս ազատություններ |
|
|
|
| |
Եվրոպական միության մեծագույն նվաճումներից մեկն էր ստեղծել առանց սահմանների տարածք, որտեղ անձինք, ապրանքները, ծառայությունները և կապիտալը կարող են ազատ տեղաշարժվել: |
| |
|
|
| |
Free trade area - Ազատ առևտրի տարածք |
|
|
|
| |
Սա ներառում է մի խումբ երկրներ, որոնք վերացրել են իրենց միջև առևտրի խոչընդոտները, այն է` ներմուծման սակագները և քվոտաները: Եվրոպական միությունը նույնպես հանդիսանում է ազատ առևտրի տարածք, սակայն այն ավելին է, քանի որ հիմնված է տնտեսական, ինչպես նաև քաղաքական ինտեգրման վրա: |
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|