| |
Բառարան |
|
|
|
| |
A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z |
| |
|
|
| |
e-Europe / էլ-Եվրոպա |
|
|
|
| |
Էլ-Եվրոպայի նախաձեռնության հիմնական նպատակներն են` ամեն մի քաղաքացուն, ընտանիքին և դպրոցին, ձեռնարկությանը և վարչակազմին հնարավորություն ընձեռել օգտվել Ինտերնետից, ստեղծել թվային բնագավառում գրագետ Եվրոպա, որին աջակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների համար բաց գործարարական մշակույթը, երաշխավորել, որ տեղեկատվական հասարակությունը ներառում է բոլոր սոցիալական շերտերը: |
| |
|
|
| |
EC - ԵՀ |
|
|
|
| |
Այս հապավումը նշանակում է կամ «Եվրոպական համայնք» կամ «Եվրոպական հանձնաժողով»: |
| |
|
|
| |
EEA - ԵՏՏ |
|
|
|
| |
Այս համապավումը նշանակում է Եվրոպական տնտեսական տարածք, որը բաղկացած է Եվրոպական միությունից և ԱԱԵԱ (Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա) բոլոր երկրներից, բացառությամբ Շվեյցարիայից: ԵՏՏ համաձայնագրով հնարավորություն է ընձեռնվում Իսլանդիային, Լիխտենշտեյնին և Նորվեգիային օգտվել ԵՄ միասնական շուկայի արտոնություններից: |
| |
|
|
| |
EEC - ԵՏՀ |
|
|
|
| |
Այս համապավումը նշանակում է Եվրոպական տնտեսական համայնք, որը Եվրոպայում տնտեսական ինտեգրում հաստատելուն կոչված Եվրոպական համայնքներից մեկն է: Այն վերանվանվել է Եվրոպական համայնք, որը հանդիսանում է այսօրվա Եվրոպական միության հիմքը: |
| |
|
|
| |
EFTA - ԱԱԵԱ |
|
|
|
| |
Այս համապավումը նշանակում է Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա, որի նպատակն է խթանել անդամ պետությունների միջև ապրանքների ազատ առևտրին: |
| |
|
|
| |
Enlargement - Ընդլայնում |
|
|
|
| |
Ընդլայնում տերմինը սկզբնապես կիրառվում էր Եվրոպական Համայնքի նոր պետությունների անդամակցության չորս հաջողված «ալիքները» բնորոշելու համար: |
| |
|
|
| |
Equal opportunities - Հավասար հնարավորություններ |
|
|
|
| |
Հավասար հնարավորությունների հիմնական սկզբունքի երկու կարևոր տարրերն են ազգային պատկանելիության հիմքով խտրականության արգելումը: Նշվածը պետք է ապահովվի բոլոր բնագավառներում, մասնավորապես տնտեսական, սոցիալական, մշակութային բնագավառներում և ընտանեկան կյանքում: |
| |
|
|
| |
Eurobarometer - Եվրաբարոմետր |
|
|
|
| |
Սա Հանձնաժողովի ծառայություն է, որը գնահատում և վերլուծում է բոլոր անդամ պետություններում և թեկնածու երկրներում հասարակական կարծիքի միտումները: |
| |
|
|
| |
Eurocrat - Եվրոկրատ |
|
|
|
| |
«Եվրոկրատ» տերմինը վերաբերում է եվրոպական կառույցների համար աշխատանքներ իրականացնող ԵՄ քաղաքացիներին: |
| |
|
|
| |
Europe "A la carte" - Եվրոպան ըստ ցանկի |
|
|
|
| |
Այն վերաբերում է ինտեգրման ոչ միասնական մեթոդի գաղափարին, ինչն անդամ պետություններին հնարավորություն է ընձեռում ընտրել քաղաքականության ուղղություններ իրենց ներկայացված ցանկից և ընդգրկվել դրանց իրականացման գործընթացում: |
| |
|
|
| |
European arrest warrant - Ձերբակալման եվրոպական օրդեր |
|
|
|
| |
Ձերբակալման եվրոպական որոշումն անդամ պետության դատական որոշումն է այլ պետության կողմից քրեական հետպնդման կամ բանտարկության դատավճռի հիման վրա հետախուզվող անձի ձերբակալման և հանձնման մասին: Այդ գործիքը նպատակ է հետապնդում էքստրադիցիայի վերացման միջոցով զարգացնել անդամ պետությունների դատական մարմինների համագործակցությունը: |
| |
|
|
| |
European Council - Եվրոպական խորհուրդ |
|
|
|
| |
Եվրոպական խորհուրդը համախմբում է բոլոր ԵՄ երկրների å»ïáõÃÛáõÝÝ»ñÇ Õ»Ï³í³ñÝ»ñÇÝ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահին: |
| |
|
|
| |
European Parliament - Եվրոպական պառլամենտ |
|
|
|
| |
Այն Եվրոպական միության կառույցներից մեկն է, որը ներկայացնում է ԵՄ քաղաքացիներին և մասնակցում օրենսդրական գործընթացին: |
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|
| |
|
|