| |
ԵՄ հիմնական կառույցները (Հանձնաժողով, Խորհուրդ, Պառլամենտ) բաղկացած են առանձին վարչություններից, որոնք հայտնի են որպես «Գլխավոր տնօրինություններ», որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է որոշակի առաջադրանքների կամ քաղաքականության ոլորտների համար: |
| |
Ընդլայնման ակնկալիքով առաջադրվել են Նախարարների Խորհրդում որոշումների կայացման մեջ «մեծ» և «փոքր» երկրների միջև առկա հավասարակշռությունը պահպանելուն ուղղված որոշակի լուծումներ: Ընդլայնումից հետո Խորհրդում ձայների բաշխման գործող համակարգի պահպանումը կարող է հանգեցնել նրան, որ որակյալ մեծամասնությունը կներկայացնի Եվրամիության բնակչության միայն մի փոքր մասը: Այդ իսկ պատճառով մեծաթիվ բնակչություն ունեցող անդամ պետությունները ցանկություն հայտնեցին իրականացնելու ձայների վերաբաշխում կամ հաստատել կրկնակի մեծամասնության համակարգ, որը կերաշխավորի, որ Խորհրդի մեծամասնությունը ներկայացնում է ոչ միայն անդամ-պետությունների մեծամասնությունը, այլև Միության բնակչության մեծամասնությունը: |