| |
Բառարան |
|
|
|
| |
A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z |
| |
|
|
| |
Candidate country - Թեկնածու երկիր |
|
|
|
| |
Երկիր, որը հայտ է ներկայացրել Եվրոպական միությանը միանալու համար և պաշտոնապես ընդունվել է որպես ԵՄ անդամակցության թեկնածու: |
| |
|
|
| |
Citizenship of the Union - Միության քաղաքացիություն |
|
|
|
| |
Միության քաղաքացիությունը փոխկապակցված է որևէ անդամ պետության քաղաքացիության փաստի հետ. եթե անձը հանդիսանում է անդամ պետության քաղաքացի, ապա նա հանդիսանում է նաև Միության քաղաքացի: |
| |
|
|
| |
Comitology - Կոմիտեաբանություն |
|
|
|
| |
Այն բնութագրում է մի գործընթաց, որի ընթացքում ԵՄ իրավունքը կիրարկելիս Հանձնաժողովը պետք է խորհրդակցի ԵՄ երկրների փորձագետներից կազմված հատուկ խորհրդատվական կոմիտեների հետ: |
| |
|
|
| |
Common market - Ընդհանուր շուկա |
|
|
|
| |
Անձինք, ապրանքները և ծառայությունները պետք է կարողանան ազատ տեղաշարժվել անդամ պետությունների միջև ինչպես մեկ միասնական երկրում, որտեղ սահմաններում ստուգումներ չեն իրականացվում և մաքսատուրքեր չեն գանձվում: |
| |
|
|
| |
Communitisation - Համայնացում |
|
|
|
| |
Միության ինստիտուցիոնալ շրջանակներում միջկառավարական մեթոդով (երկրորդ և երրորդ հենասյուներ) կարգավորվող խնդրի վրա համայնական մեթոդի տարածումը (առաջին սյուն): Համայնական մեթոդը հիմնվում է այն գաղափարի վրա, որ Միության քաղաքացիների հիմնական շահերը առավելագույնս պաշտպանված են, երբ Համայնքի կառույցները լիովին մասնակցում են որոշումների կայացման գործընթացում` համապատասխանաբար հաշվի առնելով լրացուցչության (սուբսիդիարության) սկզբունքը: |
| |
|
|
| |
Community law - Համայնքի իրավունք |
|
|
|
| |
Համայնքի իրավունքը բաղկացած է հիմնադիր համաձայնագրերից (առաջնային օրենսդրություն) և երկրորդային օրենսդրությունից |
| |
|
|
| |
Concentric circles - Համակենտրոն շրջանակներ |
|
|
|
| |
Այս հասկացությունն իր մեջ ներառում է ինտեգրման տարբեր մակարդակների հասած պետություններից բաղկացած Եվրոպա: |
| |
|
|
| |
Council - Խորհուրդ |
|
|
|
| |
«Խորհուրդ» բառով գոյություն ունեն երեք տարբեր եվրոպական կառույցներ:
- European Council -Եվրոպական խորհուրդ
- Council of the European Union - Եվրոպական միության խորհուրդ
Խորհուրդը բաղկացած է անդամ պետության ներկայացուցիչներից` նախարարի մակարդակով:
- Council of Europe - Եվրոպայի խորհուրդ
Այն ԵՄ կառույց չէ, այլ եվրոպական միջկառավարական կազմակերպություն է, որի նպատակներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, Եվրոպայում մշակութային բազմազանության խթանումը և պայքարը օտարատյացության և անհանդուրժողականության դեմ:
|
| |
|
|
| |
Cultural capitals - Մշակույթի մայրաքաղաքներ |
|
|
|
| |
Ամեն տարի մեկ կամ մի քանի եվրոպական քաղաքներ նշանակվում են որպես «Մշակույթի եվրոպական մայրաքաղաք», որի նպատակն է հրապարակայնորեն ներկայացնել և տոնել մշակութային ձեռքբերումները: |
| |
|
|
| |
|
|
| |
|
|